Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՍԻՐԵԼԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖԵՈԴՈՐՈՎԻՉԻՆ
(Խոսք հիշատակի)


Վազում է կյանքը, գնում առաջ,
Այնքան արա՜գ է տեմպը կյանքի —
Եվ օրերում այս հողմահալած
Չկա դադար ու չկա հանգիստ։
5 Ամեն մի օրը հիմա մի դար,
Ամեն վայրկյանը՝ տարի անդուլ —
Ու հեռանում է անցյալը հար
Դեպի չեղած մի, մթին անդունդ։
Եվ օրերում այս արագընթաց,
10 Երբ մենք վայրկյան մի նայում ենք հետ՝
Տեսնում ենք դե՛մքը ձեր միայն պարզ
Եվ ձեր գործերը՝ այնքան վե՛հ։
Մի ակնթարթ լոկ կարող ենք մենք
Տալ հարգանքի ու հիշատակի —
15 Բայց խոխոջում է արյունը ձեր
Երակներում մեր հա՛ր հանգիստ։
Անվերջ եռում է ջղերում մեր
Ձեր հուր եռանդը, կորովն անդուլ —
Ու հեռանում է անցյալը ծեր
20 Դեպի չեղած մի, մթին անդունդ։
Բայց վայրկյանին այս, տարին մի պահ,
Երբ մենք տրվում ենք հիշատակի՝
Կանգնում է դեմքը ձեր հեռակա