Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր աչքերի դեմ այնպե՜ս հանգիստ։
25 Ահա ելնում է, կանգնում մեր դեմ
Ձեր դեմքը.— պահ մի — և ահա դուք
Բրոնզյա դեմքով ձեր, ճակատով վե՛հ,
Եվ ձեր աչքերը ահա խնդուն...
Եվ պահերին այս հիշում ենք մենք
30 Յուրաքանչյուրս միայն մի պահ —
Ձեր շարժումները, խոսքերը ձեր,
Ձեր մարդկայինը, ձեր առօրյան...
Այսպե՛ս է կյանքը.— օրեր անթիվ
Ու տարիներ բյուր — գործի՛ն, երթի՛ն —
35 Ու պա՛հ մի, պա՛հ մի միայն ինտիմ
Բարեկամին այն, անցած մարդին:
Ու հար եռում է ջղերում մեր
Ձեր հուր եռանդը, կորովն անդուլ —
Ու հեռանում է անցյալը ծեր
10 Դեպի չեղած մի, մթին անդունդ։

1927. III 21. Թիֆլիս