Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՁԻՈՒ ՄՌՈՒԹ


Դուք որ այնքան անհամբեր
Թռչում ես հեռուն —
Ի՞նչպես, ի՞նչպես քեզ խաբեց
Մի ձիու մռութ։

5 Ինչո՞վ նա քեզ գրավեց
Ու դարձրեց չար,
Ու թռիչքը քո այն վեհ
Այդպես քաշեց վար։

Թե՞ թախիծն էր քեզ խեղդում
10 Այնքա՛ն հուսաբեկ,
Որ կուզեիր անգամ դու
Ձիու հետ կապվել։

Կամ թե ստվե՞րն էր նա սև
Անցյալի այն չար,
15 Որ մեր ուղին այս լուսե
Ստվերում է հար։

Այն ոխերիմ, այն նեխած
Անցյալի հեռուն,
Որ օրերում մեր այս պարզ
20 Հագել էր դեմք շպարված
Ու դարձել մռութ։