Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

50 Բոյ են քաշում ծառերն այս մեր.
Որբեր էին նրանք առաջ —
Հիմա կայտառ պիոներներ...
Տե՛ս, ինչպե՜ս են նրանք քայլում՝
Մայիսմեկյան ելած երթի,
55 Նրանց դեմքին — խինդը փայլուն,
Շրթունքներին — վառքը վարդի։
Տե՛ս, ինչքա՜ն է քայլքը հաստատ,
Ինչքան նրանց երթը աշխույժ.
Նրանք անդուլ, նրանք վստահ,
60 Նրանց սրտում կորով ու ուժ,,.
Շնչում է խոր ու լիաթոք
Նրանց երթից ելնող մի շունչ.
Գարու՞նն է այս ծաղկում արդյոք,
Թե՞ երկիրն է անդուլ աճում․․․
1927. Երևան