Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ
(Կանտոնի կոմունարների հիշատակին)


Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք —
Թշնամին նախճիր է տոնում...
Խորտակված է կարմիր ընդվզումը,
Խորտակված են մերոնք Կանտոնում։
5 Ելել է դահիճ Վան—Տին—Վեյը,
Փռել է դիակներ հազար,
Վայրկյանը վիթխարի է, վե՛հ է,
Պայքարը անհավասար...
Ընկնում են կարմիր մարտիկները,
10 Հնձում է թշնամու գերանդին.
Արյունից հորիզոնը շիկնել է,
Շիկնել է վերքերից անթիվ։
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք,
Ընկերնե՛ր, ընկած Կանտոնում․—
15 Կենդանի է կարմիր ձեր ցասումը —
Թշնամին իզուր է տոնում։
Դեռ կգա՛ն, կգա՛ն ռիկշիները,
Դեռ կգա՛ն, կգա՛ն, Չան—Կայ—Շի՛․
Սարսափից կոռնան դեռ շներդ —
20 Դեռ մի օր կքերթենք կաշիդ։
Մեր կարոտը դեռ սրտաբուխ է.—
Հրդեհի մեջտեղում կեցած՝
Կտեսնենք մի օր դեռ գլուխդ՝
Ռիկշայի ցցին ցցած։