Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քողարկեն իրենց
Անպետքությունը
Այս կյանքի համար․․.
Հիմա՜ր թռչուններ...
Բայց չե՛ն խաբի ինձ
Այլևս նրանց
Խենթ զրույցները...
Ես ինքս գիտեմ
Ամեն ինչ հիմա։
Ես ինքս արդեն
Տեսա երկինքը...
Վե՛ր ճախրեցի ես
Եվ չափեցի՛ այն,
Տեսա անկումը,
Բայց չմեռա՛ ես,
Այլ ավելի՛ եմ
Հավատում ի՛նքս ինձ․․․
Թող նրանք, ովքեր
Չեն սիրում հողը —
Ապրեն սուտո՛վ լոկ.․․
Ես գիտեմ հիմա
Ճշմարտությունը —
Եվ նրանց կոչին
Չե՛մ հավատում ես։
Հողի ծնունդ եմ —
Հողո՛վ կապրեմ ես»։
Եվ կծկըվեց նա
Պիրկ՝ քարի վրա՝
Իրենով հպարտ։—
Փայլում էր ծովը
Վառ լույսերի մե՛ջ,
Եվ ալիքները