Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լողանում է փերին Դանուբում,
Ինչպես և Մարկոյից առաջ,
Իսկ Մարկո՛ն էլ չկա... Բայց, տեսե՛ք
Իր մասին գոնե ե՛րգն այս մնաց․․.
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Իսկ դուք աշխարհում կապրեք
Որդերի նման կույր ու սին,—
Ձեր մասին ո՛չ զրույց կասեն,
Ո՛չ երգեր կերգեն ձեր մասին․․․