Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արքաների հետ խոսելու համար
Սիրողը ե՞րբ է ժամանակ ճարում.
Երբեմն սերը վառվում է արագ,
Քան մոմն՝ աստուծո պայծառ տաճարում,

Մոլեգնեց արքան բարկությունից չար,
Հրաման տվեց իր խմբին խոնարհ.
— «Զնդան նետեցե՛ք այս լիրբ աղջըկան,
Կամ, լավ է, իսկույն խեղդեցեք նրան»։

Ծամածըռելով մռութները հեզ՝
Արքայի մարդիկ թափվեցին վրան,
Շրջապատեցին չար դևերի պես —
Մահին հանձնեցին դժբախտ աղջըկան։

II


Լեզուն է մահը միշտ չա՛ր հույզերով,
Բայց այդ օրը նա փոխվել էր ասես,
ՉԷ՞ որ գարնանը սերմերը սիրո
Ուռչում են անգամ այդ պառավի մե՛ջ։
Ձանձրալի է հար նեխած մսերում
Ոչընչացնել հիվանդություններ․
Երբեմն ուզում ես ապրել անօգուտ,
Ամեն մի րոպեն մահով չընդունել։
Բոլորը՝ նրան տեսնելու պահին՝
Ձգում են միայն սարսափ անիմաց.
Ձանձրացել էր նա մարդկային ահից,
Թաղման ծեսերից, փոսերից այն թաց,
Զբաղված գործով անշնորհակալ՝
Այս — կեղտոտ ու մութ աշխարհի վրա —
Իր գործն հմտորեն կատարում է հար —