Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— «Երիցս արդեն ասել եմ նրան.
Երկու անգամին նա ոչինչ չասաց,
Երրորդ անգամին նա խիստ բարբառեց.
— Իմացի՛ր՝ քանի դեռ Մահը կյանքում
Կործանում է շունչ ու ծիլ կենդանի —
Չի՛ք ներում նրանց — Կայեն—Հուդային»

Այստեղ Մատնիչն ու Եղրայրասպասը
Տխուր ոռնացին հեծկլտացին,
Եվ, գրկած իրար, գլորվեցին ցած՝
Լեռան ներքևի ճահիճը նեխած։

Իսկ մութ ճահիճում հրճվում են, խաղում
Մարդակեր դևեր ու սատանաներ —
Եվ թքում են բութ նրանց երեսին
Ճախճախուտային կապույտ կրակներ։ —

V


Մահը արթնացավ կեսօրին մոտիկ։
Նայում է — աղջիկր չի՛ եկել դեռ։
Փնչում է քնկոտ. Տե՜ս անամոթին,—
Գիշերն, արի տես, խիստ կարճ է եղել»։

Քաղեց մի հասած արևածաղիկ,
Հոտոտեց, հրճվեց՝ արևի ներքո
Դիտելով ծաղկած ծառերի դեղին
Տերևներն՝ ասես դարձած ոսկեգույն։

Եվ արեգակին նայելով — հանկարծ
Երգեց նողկալի իր ձայնով հանգած