Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՈԻ ՍՈՆԵՏ ԱՐՓԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Блажен, кто посетил сей мир

В его минуты роковые.

Ф. ТЮТЧЕВ


I


Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր,
Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,
Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,
Եվ ոչ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել։

5 Ահա կրկին իմ դեմ ծաղիկներ ու կյանքեր՝
Քn գարունքին բացված ծաղիկների նման,
Կրկի՛ն ճիգեր անդուլ, անօրինակ ջանքեր՝
Մարդկային կյանքը մեր կառուցելու համար։—

Մշտահոլով, աննինջ, հավերժորեն հոսուն,
10 Օվկիանի անխոնջ ալիքների պես վեհ՝
Աղմկում է ահա հուզումների լեզուն։—

Եվ ինձ տալիս է թափ ու պայքարի թևեր
Այս առօրյան կրկին, որ եռանդից եռում
Ու մղում է դեպի անեզրական հեռուն։—

II


Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում,
Որ բյուրավոր մարդկանց խանդաղանքով ահա՛
Բարձրացրել է, որպես հաղթանակի վահան,
Մի վիթխարի մարդու այգանման անուն։—