Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ իմաստուն թռչուններ։ Իսկ նրանք, նկատելով այդ մռայլ երգում էին․

Ղա՜ռռ․․․ բախտի դեմ մղած մարտում
Մեզ, խեղճերիս, փրկում չկա․․․
Ինչի վրա աչք ես նետում —
Վիշտ է ու ցավ, մոխիր ու մահ...
Ղա՜ռռ... բախտը գո՛ռ, անողո՛ք է.
Իմաստունը խոնարհվում է...


Ղա՜ռռ... Ղա՜ռռ․․․ Ձանձրալի երգ, բայց ուժեղ. նա ճնշում էր ամբողջ պուրակը։

Եվ հանկարծ հնչեցին խիզախ երգեր․․․

Ամբողջ պուրակը, որ շատ էր լսել երգեր, թպրտաց՝ զարմացած և կամացուկ շրջելով ճյուղքերը։ Եվ նույնիսկ սոխակները, որոնք միշտ էլ վատ չեն երգում, որովհետև նրանք մաքուր արվեստի քուրմեր են, հաճույքով ասում էին և ասում.

— «Արի տե՛ս, որ այս երգիչը կայծ ունի»․․․

Եվ, ասելով այսպես, գաղտնի հպարտանում էին իրենց անաչառությամբ։

Իսկ երգիչը երգում էր.
Ես լսում եմ ագռավների
Ցուրտ և խավար կռկռոց.
Չե՛մ վախենում ես խավարից՝
Մտքով առույգ և առողջ...
Ո՜վ խիզախնե՛ր, հետևե՛ք ինձ,
Կորչի՛ խավարն ընդհանուր,
Այրենք սրտերն հրով անբիծ —
Եվ լույս կըլնի ամենուր...


— «Ուժեղ է երգում»,— ծանոթագրում էին սոխակները․․․— «Առույգ է, ինքնավստահ,— երաժշտական չէ՛,