|
Թռչուններից ոմանց այս երգը թվաց անձնական վիրավորանք, և նրանք սուլեցին սարյակին, իսկ կարմրակատարն ասաց․—
— Լավ, այսքանը բավական է մեզ։ Բայց ա՛յ թե ինչ. ասացե՛ք՝ դուք, այսպես ասած, արթնացնում եք մեր գիտակցությունը... հը՜մ... Իսկ, էապես, դուք ի՞նչ իրավունք ունեք այդ անելու։ Այսինքն, ես ուզում եմ ասել — հանուն ի՞նչի եք դուք երգում։
Սարյակը զարմացավ և լուռ նայում էր հասարակությանը։
— Մենք, հասկանո՞ւմ եք արդյոք, ուզում ենք ապահովել մեզ սխալներից, որպիսիք, դուք գիտեք, մենք բավականին շատ ենք ունեցել, և այս նպատակով մենք կուզենայինք իմանալ ձեր սկզբնական և վերջնական կետերը,— իմանալ, թե ո՞ւր են մեզ կոչում և ինչո՞ւ,— հարցը դրեց կարմրակատարը և, ինքնաբավական, շվվացրեց ինչ-որ ուրիշի երգ. կարմրակատարներն, ինչպես հայտնի է, սեփական երգեր չունեն։
Սարյակը թպրտաց․․․
— Ես ելնում եմ այն անհողդողդ համոզմունքից, որ թռչունների բարձր կոչումը բնության ստեղծագործության ամենաբարդ և ամենաիմաստուն ակտն է։ Մենք չպետք է հոգնենք, մենք պետք է միշտ պայքարենք և ամեն ինչ հաղթահարենք, որպեսզի արդարացնենք ինքներս մեզ մեր սեփական աչքերում, որպեսզի իրավունք ունենանք ասելու. ամբողջ անցյալը, ներկան և ապագան —այդ մե՛նք ենք, և ոչ թե տարերքի կույր ուժը։ Այն ճանապարհը, որով պետք է մենք ընթանանք, ինձ