Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նրա ցանկության — որի անշահությանը ես ինձ թույլ եմ տալիս կասկածել, քանզի գիտեմ, որ սարյակները, ինչպես և մյուս արարածները, չեն խուսափում ժողովրդականությունից, փառքից և այլն,— ենթադրելով, որ մենք բարեհաջող կերպով կխուսափենք Գրիշկայի թակարդից և կթռչենք գյուղի կողքով, մենք կրկին կընկնենք դաշտը, իսկ նրա ծայրին կրկին կհանդիպենք մի գյուղ, իսկ հետո նորից դաշտ,— գյուղ,— դաշտ... և քանի որ երկիրը կլոր է, ապա մենք հարկադրված կլինենք անխուսափելիորեն վերադառնալ ա՛յն միևնույն պուրակը, որի մեջ, տվյալ վայրկյանիս, ես բարձր պատիվ ունեմ խոսելու ձեզ հետ։— Սա՞ է արդյոք այն երկիրը, ուր, պ. Սարյակի խոսքերով, մենք պիտի պարգև ստանանք մեր վաստակների համար... Սա՞ է արդյոք այն երկիրը․․․

— Ես գիտեմ ձեզ, հարգելի պ. պ. և տ. տ., ես գիտեմ, որքարն բարձր եք դուք թռչում, բայց... որքան էլ դառն է ինձ համար ասել ձեզ այդ,— ես գիտեմ և ա՛յն, որ ձեզանից ոչ-ոք չի թռել և չի կարող թռչել իրենից բարձր։—

— Պարոն Սարյակի փորձը — գրավել ձեր ուշադրությունը՝ փայլուն և բարձր ֆրազների միջոցով ձեզ խաբելով — պարզ ցույց է տալիս ձեր մասին, իբրև ողջախոհ մարդկանց մասին, նրա ունեցած կարծիքի բարձրությունը... Այդ փորձը պետք է խիստ կերպով պատժվի, հարգելի պ. պ. և տ. տ....

Եվ իր կատարած հասարակական պարտականության գիտակցությամբ լցված, իմաստուն փայտփորիկը հաղթանակող հայացք նետելով ունկնդիրների վրա սկսեց փորել կաղամախի կեղևը, որի ճյուղքերի վրա բազմել էր նա։