Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մենք գիտենք — շունը հաճախ
Դառնում է ազնիվ բարեկամ.
Հաճելի, է սիրել շնիկին.
Չի խանդում ոչ-ոք նրան...
Ձեզ կասեմ, որ այդ մուրացիկը
Ջահել էր, թիկնեղ, գեղեցիկ,
Եվ կույր էր.— բայց միթե՞ կույրը
Տիկնոջ ուշադրության արժանի չի՞...
Նախանձում է տեսնողին միշտ կույրը.
Բայց եթե նա իմանա՜ր,
Թե սրտում մեր ինչքա՜ն մթություն ենք
Մենք պահում — և՛ սև, և՛ խավար։
Թպրտաց սիրտը կոմսուհու, սրտո՛ւմ այդ
Սերը բնակվում էր միշտ։—
Կոմսուհին նայեց մուրացկին անթարթ.
— «Արժանի է սիրո, օ, ճի՛շտ»։
Ամե՛ն ոք սրտի խոր խոհեր ունի.
Օձը, առյուծը և դուք,—
Բայց ո՞վ այդ խոհերը գիտե.
Եվ գիտե՞ս դու քոնն արդյոք...
Կոմսուհին ասում է մուրացկին.— «Լսի՛ր․
Կոմսուհի էլլե՛նն է դիմում քեզ.
Ցավ է պատճառում ինձ քո մութ հոգին․
Ի՜նչպես ամոքեմ նրա վիշտը ես»։
Երբ զգում ես դու քո սրտում
Մեղրի կամ թույնի կուտակումն առատ —
Տո՛ւր մերձավորիդ ավելցուկն իսկույն.
Ինչի՞դ է նրա տենդը հորդառատ։
|
|