Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չպատասխանեց ծառան կոմսուհուն,
Արցունքը միայն նա սրբեց,
Բայց հառաչանքը իր անհուն
էտյենը, ավա՜ղ, չըզսպեց։

Բաշխում ենք մենք կյանքը շռայլ․—
Չէ՞ որ ամենքըս կյանքում
Բերում ենք ծիծաղ մի քիչ վառ —
Եվ մի սիրտ լիքը արցունք։

Կոմսուհին իր սև հոնքերը կիտեց
Եվ, ճիչը զսպելով հազիվ —
Իր մանկլավիկին կամուրջից նետեց
Դեպի ջրերը փոսի։

Եթե մենք խստագույնս դատենք
Բլորին, ով արժանի է դատի —
Երջանիկ չե՛նք լինի մենք,
Բայց աշխարհը դատարկվի պիտի։

Եվ կրկին իր կապույտ աչքերը
էլլենը դեպ երկինք հառեց.
— «Եղիր դատավո՛ր ինձ, տե՛ր իմ,
Բայց արդար եղի՛ր, ինչպես ես»։

Մենք գիտենք.— գեղեցիկ կանանց
Մեղքերը — հանաքներ են քնքուշ․
Իսկ — այնքան բարի՜ է աստված,
Այնքան հե՜զ է նա և զգույշ...

Գիշերը կոմսուհին, աբբային կանչելով,
Պատմեց իր մեղքերը բոլոր,
Եվ — քավեց իր այդ մեղքերը բոլոր
Լոկ հիսուն լուի հանձնելով։