Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երթը ձգվեց հերոսական, փառավո՜ր,
Եվ կայծակներ շռնդալով շողացին,
Եվ դրոշներ հազարավոր, բյուրավոր
20 Նրա վերև արնանման դողացին։

Եվ լուռ ննջած Առաջնորդի դագաղի
Երթին ելած բազմություններն այդ անահ
Երդո՛ւմ տվին պայքարելու կատաղի —
Մինչև վերջի՜ն, մինչև վերջի՜ն հաղթանակ...

25 Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից—երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց:

1928