Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե. Չարենցի Երկերի ժողովածուի IV հատորում զետեղված «էպիքական լուսաբաց»-ն ու «Լիրիքական անտրակտ»-ը տպագրվում են 1932 թ․ հրատարակված Երկերից։

«Գիրց ճանապարհի»-ն տպագրվում է գրքի 1933 թ․ հրատարակությունից (Պետհրատ, Երևան)։

Հատորում «Խառն բանաստեղծություններ» խորագրի տակ ամփոփված են 1926 — 1930 թթ. մամուլում տպած առանձին բանաստեղծությունները։

Չարենցի Երկերի ժողովածուի հրատարակության ընթացքում Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ինչպես և խմբագրական կոլեգիան, հաշվի առնելով բանաստեղծի անտիպ ժառանգության ծավալը, եկան այն եզրակացությանը, որ այն պետք է հասարակությանը ներկայացնել առանձին հատորով։ Այդպիսով նախապես ծրագրված վեցհատորյակին կհաջորդի մի նոր հատոր, որտեղ անտիպ ժառանգության կողքին կզետեղվեն նաև 1930—1936 թթ. Չարենցի մամուլում տպագրած չափածո էջերը, ինչպես և թարգմանությունները։

IV հատորի թարգմանություններ բաժնում հիմնականում ամփոփված են Մ. Գորկու բանաստեղծությունների և լեգենդների թարգմանությունները, որոնք տպագրվում են «Մ. Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, թարգմ. Ե. Չարենց» գրքից (1934, Պետհրատ, Երևան)։

«Էպիքական լուսաբաց»-ի 1930 թ. առանձին հրատարակությունը (Պետհրատ, Երևան) ծանոթագրություններում և տեքստային տարբերություններում նշվում է ԷԼ համառոտագրությամբ, «Գիրք ճանապարհի»-ն՝ Գճ, Երկերը՝ Երկ:

Հատորում կիրառված է ամսագրերի և լրագրերի անունների հետևյալ համառոտագրությունը․

ԳԴ — Գրական դիրքերում, ամսագիր, Երևան։