Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վերադարձի՛ր, о, վերադարձի՛ր — 1922 թ. Վ. Տերյանի մասին չկարդացած դասախոսություններում, «Երեքի դեկլարացիայի» ոգով մերժելով Տերյանի ժառանգությունը, Չ-ն այն միտքն է հայտնել, թե լավ կլինի այլևս Տերյանը չվերադառնա (տե՛ս «Եղիշե Չարենցը Վահան Տերյանի մասին» հաղորդումը Երկերի սույն հրատարակության VI հատորում)։

Ծանոթագրվող բանաստեղծությամբ Չ-ը «վերադառնում է» Տերյանին, խորին ակնածանքով գնահատում նրա վաստակը։

ԵՐԿՈՒ ՍՈՆԵՏ ԱՐՓԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

(էջ 53)

Թվագրել է 1928։ Բնաբանը ռուս բանաստեղծ Ֆ. Տյուտչևի (1803—1873) «Ցիցերոն» («Цицерон»—1871) բանաստեղծությունից է։ Չ-ն օգտվել է հին հրատարակություններից (երևի թե 1913-ին Պետերբուրգում Վ. Բրյուսովի առաջաբանով հրատարակված «Полное собрание сочинений Ф. И. Тютчева» գրքից․ տե՛ս էջ 78). վերջին հրատարակություններում՝ «Счастлив, кто посетил сей мир...»․

Մի օր ճամփա դրինք նրա դագաղը մենք — Իր հուշերում ճարտարապետ Մ. Մազմանյանը գրում է. «Չարենցը մեծ դժվարությամբ թույլտվություն ստացավ ներկա գտնվելու Արհմիությունների տան սյունազարդ դահլիճում, Լենինի դագաղին մոտիկ։ Երկար—երկար դիտել էր Չարենցը հավիտյան ննջած առաջնորդի լուսավոր դիմագծերը՝ այն սերունդների համար պահպանելու, Լենինի կերպարը իբրև գալիքի դրոշ կերտելու համար» (տե՛ս «Հիշողություններ Ե. Չարենցի մասին», 1981, Երևան, էջ 67)։

ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼ ԵՐԳ

(Էջ 54)

Թվագրել է 1928․ տպագրվել է ԽՀ 1930 թ. հունվարի 22-ի Վ. Ի. Լենինի հիշատակին նվիրված համարում (հնարավոր է, որ ԽՀ արտատպել էր ԷԼ-ից։

Բնաբանն առել է Մ. Պեշիկթաշյանի (1828—1868) «Թաղումն քաջորդվույն» բանաստեղծությունից։