Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈԿՏԵՄԲԵՐ 25—26 1917

(էջ 72)

Թվագրել է 1929. Լենինգրադ։ Առաջին անգամ տպվել է ՆՈՒ 1929, № 9—10, էջ X-XIV, «Հոկտ. 25-26-1917» վերնագրով (թվագրված է 1929. հոկտ. Լենինգրադ). նույն վերնագրով է տպագրվել նաև ԷԼ:

Բնաբանն առել է Ա. Պուշկինի «Պղնձե հեծյալ»-ից։

Ա. Գատովին հասցեագրած 1934 2 II թվագիր նամակում, ծանոթագրվող ֆրագմենտը հանձնարարելով թարգմանության, Չ-ը խոստովանում է, որ այն գրել է Բ. Պաստերնակի «Վարիացիտների» մաներայով» (նամակը տե՛ս Երկերի սույն հրատարակության VI հատորում)։

«Ավարորա նավը» -Հածանավ Բալթիական նավատորմում. անձնակազմը ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։

Ուր սայածներն են այն ամենի, որոնց պոետն է այն մեծ երգել— Տե՛ս «Պղնձե հեծյալից» ծանոթագրվող ֆրագմենտին բնաբան բերված տողերը. «ամեհի» երկու առյուծները գտնվում են Դվորցովայտ հրապարակում։

...ամազոնյան բատալյոնի — 1917 թ․ լույս 24—ի գիշերը հեղափոխական ուժերը գրավել էին պետական բոլոր հիմնարկները. 25—ին կառավարությունն արդեն տապալված էր, մնացել էր ձմեռային պալատը, որ պաշտպանում էին յունկերներն ու կանանց հարվածային գումարտակը, հենց դա էլ ակնարկում է Չ—ը։

Կատարինեն—Եկատերինա II (1729-1796) ռուսական կայսրուհին. գահակալել է 1762—ից։

Ամեհի պատերը սենատի — Սենատի շենքը կառուցվել է 1829—1834 թթ.։

...արքան այն մեծ — Ակնարկը վերաբերում է Պետրոս Մեծին (1672—1725. գահակալել է 1682—ից), ավելի ճիշտ՝ Պետրոս Մեծի հանրահայտնի արձանին (գործ. է. Ֆալկոնեի)։

Քարե այն տունը... մի մենաստան է եղել — Այսինքն Սմոլնին, որը 1917 թ. հեղափոխության ուժերի կենտրոնն էր։

Ինչ—որ թեզեր է գրամ նա... — Վ. Ի. Լենինը Սմոլնի է Ժամանում 1917 թ. հոկտեմբերի 24—ի գիշերը։ 26—ի գիշերը, երբ ժամանակավոր