Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որին Մա՛րքսն է մի օր անվանել մեծ — Կ․ Մարքսը «մեծ գիատնական ու քննադատ» է համարել հեղափոխական դեմոկրատ Ն․ Գ․ Չերնիշևսկուն (1828—1889) «Կապիտալի» II հրատարակության համար գրած վերջաբանում (տե՛ս «Կապիտալ» հ․ 1, 1954, էջ 13)։

Չերնիշևսկին ձերբակալվել է 1862 թ․ հուլիսի 7-ին, 2 տարի Պետրոպավլովյան ամրոցում մնալուց հետո, 7 տարով աքսորվել է Սիբիր տաժանակիր աշխատանքի։

...բարեկամ էի․․․ հերցենի... Օգարևի հե՛տ — Ռուս հեղափոխական գործիչներ և մտածողներ Ա․ Կ. Հերցենի (1812—1870) և Ն․ Պ. Օգարևի (1813—1877) հետ Նալբանդյանը ծանոթացել և բարեկամացել է 1861 թ․ արտասահմանյան ճանապարհորդության միջոցին, Լոնդոնում։

Վերադառնալով արտասահմանից, Նալբանդյանը 1882 թ․ ամռանը ձերբակալվել է. 3 տարի Պետրոպավլովյան ամրոցում մնալուց հետո, աքսորվել Կամիշին, որտեղ և վախճանվել է։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքն 1—4 [Շրջում եմ [ահեղ) այս սև ամրոցում ես,
Անդուռ զնդանում այս «դասական» —
Եվ հասնում են [հին հեքիաթի պես] [իմ աչքերի դեմ]

հին հուշերի պես

Դեմքեր, ինչպես երգ հերոսական․․․]

[Շրջում եմ դժնի այս ամրոցում՝
Եվ զարհուրելի, և՛ քարակոփ,—
Եվ դեմքեր՝ հեռու ու հեռացող —
Հառնում են մեկ-մեկ օրերից [բորբ) մութ։— ]

5 — 8 [Ուրուների նման արնակարմիր ու վեհ,
Կարծես վաղուց ծանոթ
[Կամ պատմության փոշոտ դասագրքից ելած
Հերոսների նման անիրական, բայց վեհ՝
Ահա կանգնած են լուռ, իմ աչքերի առաջ։— ]

7 Տեսլանում են [ահա և մարմնանում իմ դեմ]

ահա մարտիրոսներն իմ դեմ

Երկ 1—8 Սա սինեգուրի՛ կամերն է, սա — Ֆիգների՛,
Այստեղ նստել է — Սազանո՛վը Եգոր,
Կրոպոտկի՛նն է նստել այս կամերում,