Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԷՊԻՔԱԿԱՆ ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐ
      ՀԱՏՎԱԾՆԵՐ ՉԳՐՎԱԾ ՊՈԵՄԻՑ
ՊՐՈԼՈԳ (ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԻԱՆՏ)



Լեֆյան թմբուկը թողած մի կողմ,
Հատվող տողերը նետելով դեն,
Կրկին խրթի՛ն մի ու խոր դողով
Առնում եմ յամբ ես ու քողաղոտ,
5 Որ մեր պայքարը քնարերգեմ։ —
Ինչքա՞ն ջրեր են արդեն հոսել
Այն թեժ օրերից, երբ ամենուր
Տեսնում էր մարդը միայն սուսեր,
Շողշող սուսեր ու շողշողուն հո՛ւր։
10 Երբ որոտներին ընտելացած
Լսում էր մարդը միայն թնդյուն,
Եվ յուրաքանչյուր զրույցի ձայն
Թե՛ ավելորդ էր թվում, թե՛ թույլ։
Երբ երգը պիտի լիներ շառաչ
15 Եվ պոետը լոկ պիտի կանչեր,—
Հիմա փոխվել է մեր առօրյան,
Եվ ինքս, ի՛նքս — արդեն այն չեմ...
Այն չե՛մ այլևս, այո՛, ես է՛լ,—
Արդեն փոխվել ես և դու, քնա ր,
20 Եվ առավոտը քո ոսկեվառ,