Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԵԿՐԱՍՈՎԻՑ

(էջ 120)

Թվագրել է 1929։ Քառատողը, անկասկած, փոխադրություն է Ն․ Ա. Նեկրասովի «Դժբախտները» («Несчастные»—1856) բանաստեղծության հետևյալ տողերից․

Трудись, покамест служат руки,
Не сетуй, не ленись, не трусь,
Спасибо скажут наши внуки,
Когда разбогатеет Русь!


ԷԼ զետեղված է հաջորդ՝ «Հրաժեշտ Լենինգրադին» բանաստեղծությունից հետո։

ՀՐԱԺԵՇՏ ԼԵՆԻՆԳՐԱԴԻն

(Էջ 121)

Թվագրել է 1929․ 26․ X․ Լենինգրադ։ Չ—ը Լենինգրադում Է եղել սեպտեմբերի վերջերից՝ մի ամսի չափ։

ՆԵՐԲՈՂ ԱՌ ՔՆՆԱԴԱՏՆ N. N.

(Էջ 122)

Թվագրել է 1929․ X․ 22․ Լենինգրադ։ ԷԼ զետեղվել է «Հավելված» խորագրով առանձին բաժնում (տե՛ս էջ 133—138)։

Բնաբանն առել է Ա. Պուշկինի «Իմ տոհմաբանությունը» («Моя родословная» — 1830) բանաստեղծությունից, բնագրում․

Решил Фиглярин вдохновенный:
Я во дворянстве мещанин...


Բանաստեղծությունը որոշակիորեն հասցեագրված է Պրոլետ — գրողների ասոցիացիայի քննադատներին (Ն. Դաբադյան, Հ․ Գյուլիքևխյան, Գ․ Վանանդեցի և ուրիշներ), որ դա այդպես է Չ—ը ակնարկում է նաև բանաստեղծության հետևյալ տողերով․

«Ինչպես ձեր գոված պոետն է ասել —
Այս ուղին, որպես մի «թեթև ոստյուն»։—


«Թեթև ոստյուն»—ը Ալազանի առաջին մի բանաստեղծությունից է, Ալազանը ասոցիացիայի գլխավորներից էր, որի շուրջը