Քn առավոտը երազասեր —
Արդեն անցել է։— Մեր դեմ հիմա
Արդեն փռվում է հորիզոն գորշ
Եվ թախիծո՛վ եմ ես ակամա 25
Նայում իմ շուրջը։— Սակայն սիրո՛վ,
Սիրո՛վ եմ ահա ես ողջունում
Այս հեռաստանը, բացված մեր դեմ,
Եվ խնդությամբ եմ ես ընդունում
Կյանքիս կեսօրը երկաթադեմ։— 30
Հիմա նայում եմ ահա ես ետ,
Չափում ուղին քո արդեն անցած,—
Ահա երգերը քո սեթևեթ
Ու պոեմները մետաղաձայն...
Ինչքա՜ն, ինչքա՜ն են նրանք, գիտե՜ս,— 35
Շնորհակա՛լ եմ ես քեզանից,
Թեկուզ եղել ես թեթևամիտ,
Բայց աշխատել ես... Թե մեզանից
Միշտ ավելի՛ն են մարդիկ ուզել —
Նշանակում է դո՛ւ էլ, ես է՛լ 40
Դեռ թերացել ենք երևի քիչ,
Եվ դեռ չե՛նք տվել կյանքում մենք այն,
Ինչ կարող էինք գուցե մենք տալ․․․
Հիմա դիմում եմ ես քե՛զ, քնա՛ր,
Քn նվագուն ու ջերմին շնչին, 45
Եվ ցանկանում եմ, որ հուրհուրաս
Եվ երգդ, երգդ — թափո՛վ հնչի։
Օ, տո՛ւր երգին իմ վսեմ հուզում,
Թո՛դ նվագներս հնչեն անահ,
Որ աղջիկները թախծեն նազով, 50
Եվ հերոսները հերոսանան...
Գրկի՛ր երգով քո, երգի՛ր հիմա
Դարիս գործերը ցնցող ու վես,