Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶՐԱՀԱՊԱՏ «ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ»

(էջ 270)

Թվագրել է 1923. IV. 11—12։

Պոեմի նյութը 1920 թ. մայիսյան ապստամբության կազմակերպիչներից Ս. Մուսայելյանի (1881—1920) կենսագրության փաստերից մեկն է. Մուսայելյանը հրաժարվում է կատարել «Վարդան զորավար» զրահապատով Երևան ներկայանալու դաշնակցական կառավարության հրամանը և բացահայտորեն մասնակցում է մայիսյան ապստամբությանը։ «Ինձ հրավիրում էին Երևան ձերբակալելու և զրահապատը խլելու,— գրել է Մուսայելյանը,— հպատակվել այդ հրամանին, նշանակում էր զրկվել Հայաստանի հանրապետության զորավիգ զրահապատից և մեր կուսակցությունը ավերել տալ։ Ես բռնեցի ակտիվ կռվի ուղին և հրաժարվեցի Երևան գնալ» (տե՛ս ՄԼԻ-ի հայկական ֆիլիալի կուսարխիվ, ֆ. 33)։

Մուսայելյանը դառնում է Ալեքսանդրապոլի ռազմա-հեղափոխական կոմիտեի գինված ուժերի հրամանատար։ Մայիսյան ապստամբության ճնշումից հետո ձերբակալվում է, դաշնակցական կառավարության վճռով գնդակահարվում ապստամբության մյուս ղեկավարների հետ միասին (մանրամասնությունները տե՛ս Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Երևան, 1960, էջ 313—345)։

Ավիս — Նուրիջանյան (1896—1937). Հայաստանի կոմունիստական կուսակցության գործիչներից, մայիսյան ապստամբության օրերին գործում էր Ալեքսանդրապոլում։

Դրո — (Դրաստամատ Կանայան, 1884—1964) — Դաշնակցական կառավարության ռազմական նախարար։

Սեպուհ — Խմբապետ. ճնշել է մայիսյան ապստամբությունը Ալեքսանդրապոլում։

Վրասաանը — 1920 թ. Վրաստանում իշխում էին մենշևիկները։

Քեմալ Մուստաֆա (Աթա Թուրք, 1880-1938) — Թուրքական բուրժուական հանրապետության առաջին վարչապետը (1923—ից)․ քեմալական շարժման հաղթանակից հետո, 1920 թ. դառնում է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ և հենց այդտեղ էլ հայտարարում, որ Թուրքիան իր սահմանները պետք է ընդարձակի։