Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1920 թ. սեպտեմբերից քեմալական զորքերը սկսում են պատերազմական գործողությունները և նոյեմբերի սկզբներին մտնում Ալեքսանդրապոլ։

...Ավարայր — Ավարայրի պատմական իրադարձության և 1914—1920 թթ. իրադարձությունների զուգահեռը ծանոթագրվող պոեմում նորություն չէր. Չ-ը ընդարձակ էջեր է նվիրել դրան «Երկիր Նայիրի» վեպում։ Հետաքրքիր է, որ վեպում ևս խոսք կա պոեմում հիշատակվող Հ. Կարենյանի «Վարդան Մամիկոնյան» ողբերգության ներկայացման մասին (մանրամասնությունները տե՛ս Երկերի սույն հրատարակության V հատորում)։

ԳԱԼԻՔԻ ՈՐՄՆԱԴԻՐՆԵՐԸ

(Էջ 276)

Թվագրել է 1933. VI. 29։ «Հարվածայինները. Ղռերի առաջին հաղթանակի առթիվ՝ ներբող հարվածայիններին» խորագրով առաջին անգամ տպվել է ԽՀ 1932 թ. հուլիսի 4-ի № 155. թվագրված է 1932 թ. 29 VI, Երևան։

Ղռերի ջրանցքը շահագործման է հանձնվել 1932 թ. հունիսի 26-ին։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈՒՆՆեՐ

ԽՀ

2 Գալիս են կոլխոզներից,
6 Ղեկավարի կանչին, դասակարգի կոչին
8 Կոմունիզմի այս մեծ զորակոչին
20 Ջրաբաշխման գոտում,
26 Եվ մի բռունցք շինած միլիոնների կարոտը՝
63 Գալիս են կոլխոզներից,
67 Դասակարգի կանչին, ղեկավարի կոչին
09 Կոմունիզմի այս մեծ զորակոչին,—
108 Գալիս են կոլխոզներից,
112 Ղեկավարի կանչին, դասակարգի կոչին
114 Կոմունիզմի այս մեծ զորակոչին
124 Շոգն էր միայն չոքում՝ միանգամից
136 Այս դյուկերի միջով այսօր ելար մարտի —
145 Որ Ղռերից մինչև Մագնիտոստրո՛յ