Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՈՎՔ ԽԱՂՈՂի, ԳԻՆՈՒ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹՅԱՆ

(Էջ 293)

Թվագրել է 1932. VII. 12—16։ Առաջին անգամ տպվել է «Հոկտեմբեր—նոյեմբեր» տարեգրքում (Պետհրատ, 1932, էջ 1—6), որտեղ վերնագրին կից կա՝ «Գրված Հոկտեմբերյան հեղափոխության XV տարեդարձին»։

Հայաստանի սովետական գրողների առաջին համագումարում Չ-ը անդրադարձել է նաև ծանոթագրվող պոեմին, սակայն, դժբախտաբար, սղագրողը այդ հատվածը գրի է առել բացթողումներով։ Չ-ն, անշուշտ, ճիշտ չի գնահատում Ն. Շնորհալու (1102—1173) և Գր. Նարեկացու (951—1003) պոեզիան։

Սակայն քերթողն է դեռ այն ասել — Շարադրել է ԳՃ «Զանազան բանաստեղծություններ և թարգմանություններ» բաժնում զետեղված «Գյոթեից» վերնագրով քառյակի բովանդակությունը։

Դարեհ — Պարսկական արքա, գահակալել է մ. թ. ա. 522 — 486։

190, 191, 192 տողերին «Հոկտեմբեր-նոյեմբեր» տարեգրքում տրված են տողատակի ծանոթություններ. «Գուսանական երգեր—միջնադարյան հայ աշխարհիկ երգեր։ «Հայրեն» միջնադարում կոչվում էին հայ ժողովրդական տաղերը։ «Անտունիներ» կոչվում էին հին հայկական պանդխտական երգերը»։

Հովնաթանյան — Նկատի ունի Նաղաշ Հովնաթանի (1661—1722) աշխարհիկ շնչի, «մարմնավոր» ուրախությունների պոեզիան։

Թեյմուրլենկ (1336—1405) — Միջինասիական զավթիչ, զորավար։

Չինգիզխան (մոտ 1155—1227) — Մոնղոլական խան, զավթիչ զորավար։

Աբբասներ — Ակնարկում է իրանական սեֆյան դինաստիայի աբբասյաններին, սկսած Աբրաս I-ից (1557—1628), գահակալել է 1587—1628 թթ.։

ՆՈՐՔ

(էջ 308)

Թվագրել է 1933. I. 24։