Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա մի or եկավ ու երգեց — Խոսքը վերաբերում է Վ. Տերյանի պոեզիային։ Չ-ն ակնարկում է նաև Տերյանի այցը Երևան (1917թ սկզբներին), այդ առթիվ գրած նրա «Պառլոյին» բանաստեղծության տողերը.

Թողած Երևանըդ սիրուն,
Ուր քեզ օրորում էր Ասոն,
Հառել ես հայացքըդ հեռուն,
Որպես մի նոր Յազոն»

Այնտեղ նաիրյանն է նազում —
Ասոդ լացացնում է «մեին».—
Քեզ այլ մի մուզիկ է հուզում—
Օվկիանի երգն, ամեհին...

Հիմա սոսիները ծաղկում,
Ինչ քա՜ղցր կանչում են քեզ Նորք,
Իսկ դու երազում ես անքուն.
Անքուն տենդով — «Նեվ-Յորք»... և այլն

։ (Տե՛ս Վ. Տերյան, «Երկերի ժողովածու», հ. II, 1961, Երևան, էջ 38։

Նայիրյան գուսաններ անթիվ, և ամբո՜ղջ մի անմահ ժողովուրդ — Խոսքը վերաբերում է 1915 թ. ապրիլյան եղեռնին

ԱՔԻԼԵ՞Ս, ԹԵ՞ ՊՅԵՐՈ

Ինտերմեդիա

(էջ 38)

Թվագրել է՝ «Սկսված է.— 1929 ապրիլի 29-ին, Թիֆլիսում. ավարտված է.—1933 հունիսի 18-ին, Նորքում»։

Տպագրվում է Գճ աոաջին տարբերակից. Գճ երկրորդ տարբերակում ինտերմեդիան չկա, դրա փոխարեն զետեղվեւ են «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինները։

Ինտերմեդիայի վրա Չ-ն աշխատել է երկար ժամանակ. դա հիմք է տալիս ենթադրելու, որ այն ունեցել է տարբերակներ. հնարավոր է, որ տարբեր մարդկանց մոտ գտնվող ձեռագրերում լինեն նաև ինտերմեդիայի տարբերակներից։

ԳԱԹ ՉՖ պահպանվում Է ինտերմեդիայից մի էջ (առաջինը) հեղինակի ջնջումներով.