Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուղին և ընթացքը
(Ինտերմեդիա)
Պերսոնալ



1. Թատրոնի տնօրենը
2. Հերոսը, կամ գլխավոր անձը.
3. Հեղինակի ուրվականը.
4. Հանդիսականներ.
5. Ձայներ վարագույրի ետևից.
6. Ձայներ դահլիճից.
            [ահավասիկ]

— — | — — | — — ′| — — ′| — — ′|

Թատրոնի անօրենը


[Հանդիսական այրեր և տիկիններ [Մեր մեծ]
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի
Մահամնա գործի նախավերջին արարը
Արդեն տեսաք ամենքդ,— և հիմա,
Այս դադարից հետո, երբ կրկին
Վարագույրը բացվի — դուք կտեսնեք
Նրա [վսեմ ֆինալը] [անագորույն] չքնաղ գործի հանճարափայլ

ֆինալը․

[Որ անընթ, 1 բառ] Որ բոլորիդ ցնծանքն Է լինելու։—
Ինչպես տեսաք ամենքդ,— մենք խաղացինք
Նրա [չքնաղ] թողած գործի [երեք արարն արդեն]
                        նախավերջին արարը,
[Եվ] Որ հեղինակը ինքը դժբախտաբար
Դեռ չէր տեսել փորձի ժամանակ դեռ։—
Հա՞րց եմ տալիս ես ձեզ,— նկատեցի՞ք արդյոք
Դուք թերություն, փոքրիկ]

Պյերո — XVII դարի սկզբներից գործող անձ (ծառա} ֆրանսիական ժողովրդական թատրոնում։ Ճարպիկ Պյերոն, բարեհոգությամբ քողարկված, հասնում է իր նպատակներին, հաճախ ընկնելով նաև անհարմար դրության մեջ։

Աքիլլես, Պատրոկլես, Այաքս — Հոմերոսի «Իլիականի» հերոսներից են. Այաքսները երկուսն են, որ գործում են նաև «Ոդիսականում»։ Տրոյական պատերազմի պատմական դեպքերը վերաբերում են մ.թ.ա. 13—12 դարերին։