Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Քին»— Ֆրանսիական գրող Ալ. Դյումայի (հոր, 1802—1870) պիեսը։

ՏԱՂԵՐ ԵՎ ԽՈՐՀՈԻՐԴՆԵՐ

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ԳՐՔԵՐԻՆ

(էջ 376)

Թվագրել է 1933. VI. 2։ Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես ասորական արքա Բալթասարը — Ֆոլիանտ լատինական թերթ բառից է. գործածված է մեծադիր, հաստափոր գիրք իմաստով։

Բալթասարը՝ բաբելական վերջին թագավորը, ըստ պատմական աղբյուրների փորձել է դիմադրել պարսիկներին, սակայն վերջիններս գրավել են ամրոցը և սպանել նրան (մ.թ.ա․ 538)։

Աստվածաշնչի զրույցը հաղորդում է այլ բան. մինչդեռ ամրոցը պաշտպանում էին ուրիշները, Բալթասարը մեծ խնջույք էր հրավիրել և զվարճանում էր. խնջույքի ամենաթեժ պահին գուշակվում է նրա մահը, և նույն գիշերն էլ Բալթասարը (Բաղդասար) սպանվում է (Աստվածաշունչ ըստ Դանիելի, գլ. Ե, 1—30)։

«Բալթասարի խնջույք» կոչվող այս ավանդությունը մշակվել է գրականության մեջ. տե՛ս Հ. Հայնեի «Բալթասար» բանաստեղծությունը «Երգերի գրքում»։

ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻՆ

(էջ 389)

Թվագրել է 1933. II. 16։ Տպագրվում է ԳՃ առաջին տարբերակից. երկրորդ տարբերակում սրա փոխարեն զետեղվել է հաջորդը՝ Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին»։

«ՈՒՂԵՐՁ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ»

(էջ 392)

Թվագրել է 1934․ VI. 6. ԳՃ առաջին տարբերակում այս ուղերձը չի եղել, զետեղվել է երկրորդում։