Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

⁂ ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔՈ

(էջ 406)

Թվագրել է 1933. VIII. 10․

Ըստ երևույթին պահպանվել է նաև բանաստեղծության ինքնագիրը, քանի որ Ռ. Ղազարյանը ԳՃ այլ բանաստեղծությունների թվում ԳԱԹ է հանձնել նաև սրա արտագրությունը, որ բնագրի համեմատությամբ 3—րդ տողում ունի հետևյալ տարբերությունը՝ «Ինչ ունի այսօր, ինչ երազ ու խոհ»։

(Ռ. Ղազարյանի մասին տեղեկություններ տե՛ս Երկերի սույն հրատարակության VI հատորում)։

⁂ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ՔՈ ՄԱՏՅԱՆՆ

ԱՅՍ ՎԵՐՋԻՆ

(էջ 407)

Թվագրել է 1933. VIII. 9։ Ըստ երևույթին պահպանվել է նաև այս բանաստեղծության ինքնագիրը. Ռ. Ղազարյանը հանձնել է նաև սրա արտագրությունը (բնագրի համեմատությամբ տարբերություններ չկան)։

ՄՈՆՈՒՄԵՆՏ

(էջ 409)

Թվագրել է XI. I. MCMXXXIV.

ԳԱԹ ՉՖ պահպանվում է բանաստեղծության ինքնագիրը՝ անվերնագիր, նույն թվագրությամբ։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆեՐ

Ինքն 5 Խոհերից, որ բորբ են ու հորդ, որ կյա՛նքն են կրում իրենց մեջ,

7—8 Ծնվեցի Կարսում ես, սակայն իմ հոգում արևն Իրանի

Հա՛ր հուրհուրաց, [որ] իրրև հին, հայրենի կարոտ մի անմար,—