Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի 1 Հորիզոնի վրա կրկին ամպեր են սև ծանրանում. 3 Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին լուսավոր ԻԱ 4 Կյանքը մղեն ետ՝ դեպի հին օվկիանոսը սառուցի։ ԻԲ 3 Հոտենտոտյան ոհմակներով ինչքան էլ գան, պիաի լոկ ԻԳ 4 [Երբ մեր ոգին բանտից հանել 3 անընթ. բառ. ենք հիմի]

ապա՝

Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի...

ԴԻՍՏԻՔՈՍՆԵՐ

(էջ 416)

Թվագրել է 1934. IV. 16—18։ Բնաբանն առել է Գյոթեի «Տարվա չորս եղանակ» («Vier Jahreszeiten») դիստիքոսներից («Գարուն» ենթաշարքի աոաջին դիստիքոսն է)․ Auf, ihr Distichen, frisch! Ihr muntern, lebendigen Knaben! Reich ist Garten und Feld! Blumen zum Kranze herbei! Ռուսերեն թարգմանությամբ՝ Дистихи, смело вперед! Вы, мальчики резвые, дружно! Полны поле и сад! Рвите цветы для венка! (Гете, Собрание сочинений, т. I, 1932, Москва—Ленинград, стр. 230).

...«թեթև էր արվեստդ՝ խնդում» — Վ. Տերյանի «Թեթև էր արվեստն իմ՝ խնդում» տողով սկսվող բանաստեղծությունից է (1919), փոքր—ինչ վերափոխված։

...Դելփյան ակունք — Ըստ ավանդության հին Հունաստանի Դելփիս քաղաքում եղել է մի պատգամախոս, որն արել է գուշակություններ, հաճախ երկդիմի։ Այստեղից դելփյան պատգամ, պատգամ, որի ակունքը գուշակությունն է։

...կախարդանքը Պանի — Հունական դիցաբանության մեջ Պանը աստված էր, եղջյուրներով և այծի մորուքով. մարմնավորում էր ողջ թերությունը, ընկերանում էր հավերժահարսերին պարելիս, նվագում իր հնարած կախարդական սրինգը և ահ տարածում ամենուրեք։