Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Փոխելն է կյանքի կարևոր» — նկատի ունի Կ. Մարքսի «Փիլիսոփաները միայն տարբեր կերպով բացատրել են աշխարհը, բայց խնդիրն այն փոխելն է» թեզը («Թեզիսներ Ֆոյերբախի մասին» աշխատությունից. տե՛ս Կ. Մարքս, «Ընտիր երկեր», հ. I, Երևան, 1941, էջ 470)։

...եղկ ու չնչին Վայմարում — Հասցեագրված է Գյոթեին, որը Վայմար է հրավիրվել 1775 թ. և մի որոշ ժամանակ աշխատել որպես արքունի գաղտնի խորհրդական։ Գյոթեի այդ տարիների ողբերգությանը անդրադարձել է Ֆ. էնգելսը «Գերմանական սոցիալիզմը բանաստեղծություններում և արձակում» հոդվածաշարում (տե՛ս К. Маркс и Փ. Энгельс, Сочинения, изд. II, т. IV, 1955, Москва, стр. 233—248): «Ո՛չ կա միջուկ առանձին, ո՛չ կեղև-դրանք միասին են» — Գյոթեի «Անտարակույս» (Ֆիզիկին) («Allerdings․ Dem Physiker») բանաստեղծությունից է։ Բանաստեղծությունն ամբողջովին ռուսերեն թարգմանությամբ հետևյալն է․

НЕСОМНЕННО
(Физику)
«Природы глубина—
Мещанам проклятья!—
Наш дух тебя не взроет».
И я и братья
От сей тщеты словесной
Пребудем в стороне;
Мы знаем: повсеместно
Мы в глубине.
«Блажен, кому она
Лишь скорлупу откроет!»
Я это шесть десятков лет слыхал,
Хоть втайне, но негодовал.
Но ты скажи тысячу раз в ответ.
И обильна она и щедра.
Нет у природы ядра
И скорлупы—нет.
Все она сразу, вот мой ответ;
Но только пусть твой дух усвоит,
Ядра иль скорлупы он стоит!