Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(տե՛ս Гете, Собрание сочинений, т. I, М—Л, 1932, стр. 489). «Միջուկի» և «կեղևի» փոխհարաբերության վերաբերյալ նույն տեղում տե՛ս նաև Գյոթեի «Սպառնալից պահանջ» («Ультиматум») բանաստեղծությունը (էջ 490)։

Դու ձգտում էիր դաշնության — Թվում է թե դարձյալ նկատի ունի Գյոթեին, այս անգամ նրա «Սոնետներ» շարքը՝ բանաստեղծի և Ժամանակաշրջանի հարաբերության փիլիսոփայական ընդհանրացումներով։ Բնորոշ է,որ սոնետներից մեկում («Կասկածողը») Հանդիպում ենք նման տողերի.

Себя и нас что мучить? непомерный
За шагом шаг катить Сизифов камень,
Назад все тяготеющий несносно.

(տե՛ս նույն տեղում, էջ 318)։

Ֆավն — Հին հռոմեացիների դաշտերի և անտառների աստվածը․ օժտված էր նաև մարգարեի շնորհներով։

Նիմփեր — Հունական և հռոմեական դիցաբանության մեջ երկրորդական աստվածուհիներ, մարմնավորում էին բնության ուժերը։

Ապողոն — Հունական դիցաբանության մեջ արևի, լույսի և արվեստների աստված։

Դափնիս և Քլոյա — նկատի ունի հին հունական գրող Լոնգի (մ. թ. II—V դդ. միջև) նույնանուն հովվերգական վեպի հերոսներին։

...«թշվառ Թերսիդես» — «Իլիականում» Թերսիդեսը միակն է, որի հասցեին Հոմերոսն արտահայտվել է անխնա երգիծանքով («Նա բոլորից այլանդակն էր..․ աչքերը շիլ, մի ոտքը կաղ... սապատավոր» և այլն), դա էլ ակնարկում է Չ-ը, չակերտների մեջ բերելով Հոմերոսի որակումները (տե՛ս Հոմերոս, «Իլիական» 1955, Երևան, էջ 57—59)։ Նույն տեղում տե՛ս նաև Թերսիդեսի «ելույթը» զորքերի առջև, որը նոր ժամանակների գրականագիտությունը գնահատում է որպես ընդվզում շահագործման և պատերազմական ավերածության դեմ։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

I

ԻՆՔՆ 1 Մա՛րդ, բարձրախոհ դու եղիր, [պա] ընթացի՛ր դարիդ

առընթեր,