Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դ

2 Բայց մի շահ չեղավ, որ ոսկզօծեր քո անօգնական կյանքը,
Ֆիրդուսի՛։
Ե
1—2 Շահընշահերի արշավանքների գովասանքը սին
Չըոսկեզօծեց ոչ քո մահը խեղճ, ոչ քո կյանքը սին․․․
է
2 Քեզ միայն քո յարն է վառել,— քանի՞ դարեր վառել ես դու...
Ը
2 Չի՛ ունեցել այդքան շռայլ խալխը՝ նոքար, Սայա՛թ-Նովա։—

ԶԱՆԱԶԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՏԳԱՄ

(էջ 427)

Թվագրել է 1933. V. 9։

«Պատգամ» բանաստեղծությունը գրված է ակրոստիքոսի ձևով, երկրորդ տառերից հետևում է՝ «Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։

1915թ. ապրիլյան եղեռնից հետո աշխարհով մեկ ցրված հայությունը կանգնած էր ազգաձուլման սպառնալիքի առջև։ Չմոռանանք, որ հենց 30-ական թվականների նախաշեմին ստեղծվեց սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը, հանրահայտնի ահազանգով՝ «Կը նահանջե լեզուն, կը նահանջե լեզուն... մեղա՜, մեղա՜ Արարատին»։

Սովետական կառավարությունը, ընդառաջելով հայ աշխատավորության բաղձանքներին, սկսեց ավելի մեծ թափով կազմակերպել հայրենադարձությունը։ Արտասահմանում ծվարած դաշնակցականները, սակայն, ամեն կերպ աշխատում էին խափանել այն։

Չարենցը շատ խորն էր գիտակցում, թե ինչպիսի սպառնալիքից փրկեց Հոկտեմբերը հայ ժողովրդին. նա որպես մարտիկ և երգիչ զինվորագրվեց հեղափոխությանը, ստեղծելով Հոկտեմբերի փրկարար դերն արտացոլող բարձրարժեք ստեղծագործություններ («Նայիրի երկրից», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի», «Ամենապոեմ», «էլեգիա, գրված Վենետիկում», «էպիքական ֆրագմենտներ», «Զրահապատ «Վարդան զորավար» «Գալիքի որմնադիրները», Համայնական դաշտերի սերմնացաններ» և այլն, և այլն)։