Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թվագրել է 1932. X։

Ինչպես ծանոթագրվող աֆորիզմը, նույնպես և Գյոթեի մյուս բանաստեղծությունները թարգմանելիս Չ-ն անկասկած օգտվել է Գյոթեի երկերի ժողովածուի ռուսերեն հրատարակությունից (13 հատորով), որի առաջին հատորը (ամփոփում է լիրիկան) լույս է տեսել 1932 թ.։ Ծանոթագրվող քառատողը այդտեղ զետեղվել է Մ. Կուզմինի թարգմանությամբ.

Друг, заметь то нерушимо:
В век где смысл и дух растет,
Муза может быть водима,
Но сама уж не ведет.

(տե՛ս Гете, Собрание сочинений, г. I. Госиздат, Москва-Ленинград, 1932, стр. 529).

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

(է։ 444)

Թվագրել Է 1933. IV. 18. այս և հաջորդ երկու ակրոստիքոսն ու «Անվերնագիր» բանաստեղծությունը նվիրել է Դստերը՝ Արփենիկ Չարենցին։

N. N.

(է։ 448)

Թվագրել Է 1933. IV. 18։ Հասցեագրված է Մկ. Արմենին (Հարությունյան Արմեն, ծնվ. 1906)։

ՄԱԿԱԳՐՈԻԹՅՈՒՆ ՄԻ ԳՐՔԻ ՎՐԱ

(Էջ 449)

Թվագրել է 1933. III. 18։ Գ. Մահարու վկայությամբ «մի գիրքը» իր «Մրգահաս» բանաստեղծությունների ժողովածուն է (1933, Երևան)։

HEINRICH HEINE

(Էջ 451)

Թվագրել է 1933. V. 25։