Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դառնում է երթը մի բանակ,—
Եվ դրոշները խոստանում են
Անդուլ կռիվ ու հաղթանակ...

115 Հանկարծ ծփում են գլուխները,
Անցնում է թանձր մի շշուկ —
Եվ սևեռվում են հայացքները
Վեր՝ պատշգամբին... Եվ անշուք,
Գլխին՝ գորշ փափախ, հագին խակի
120 Շապիկ, լայն կուրծքը ցցած առաջ,
Սեղմած բռունցքը իր ահագին,
կապույտ հայացքը հեռուն հառած՝
Ահա ելնում է Ալավերդյանը,
Եվ պատշգամբից պառլամենտի
125 Խրոխտ՝ հնչում է նրա ձայնը...
Նա խոսում է թունդ, սակայն հանգիստ։ —
Ոգևորված է. — կապույտ աչքերը
Թափում են շանթ ու համոզում․
Նրա ձևերը անվեհե՛ր են.
130 Նա բորբոքում է ու հուզում...

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻՑ


Հիմա օրեր են սրանք անցած...

Որպես տեսիլ մի, մի զառանցանք,
Որ խուլ գրկում է հոգին ահով՝
Կրկին բացվում են իմ դեմ ահա
Այն տարիները անապահով։ —