Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Развссив уши, внимают
Чириканью воробьев.

А я окно в нетерпенье
Завесил черным сукном;
Знакомые мне виденья
Меня посещают и днем.

Из царства мертвых явилась
Ко мне моя любовь,
Подсела ко мне, прослезилась,—
И сердце смягчилось вновь.



(տե՛ս նույն տեղը, т. I, стр. 69. հայերենը տե՛ս Հ. Հայնե, Երկեր, 1958, Երևան, հ. I. էջ 118)։

Եվ ինչպես ուսուցիչդ մեր մեծ ներում էր քn բոլոր մեղքերը — Հայնեի բարեկամությունը երիտասարդ Կ. Մարքսի հետ սկսվում է 1843 թ. Փարիզում. Մարքսը բարձր էր գնահատում Հայնեի պոեզիան և իր բարեկամությունը նրա հետ, թեև քննադատում էր նաև սխալներն ու սայթաքումները (տե՛ս К. Маркс II Ф. Энгельс об искусстве, 1957, Москва, т. II, стр. 283—294. նույն տեղում (էջ 593 — 594) տե՛ս նաև Ֆրանցիսկա Կուգելմանի հուշերը)։

ԶԳՈՒՄ ԵՄ ԽՆԴՈՒՆ՝ ԴԱՍԱԿԱՆ ՀՈՂՈՎ ԵՄ ԿՐԿԻՆ...

(էջ 457)



Թարգմանություն է Գյոթեի «էլեգիաներ»-ից «Հռոմեական էլեգիաներ» («Romische Elegien») ենթաշարքի V-րդ բանաստեղծությունից, որ 20 տողից է. Չ-ը թարգմանել է միայն առաջին 4 տողը և թվագրել է 1933. V. 17։

ԳԱԹ Չ-ի գրադարանում պահպանվում են Գյոթեի երկերը՝ գերմաներեն և ռուսերեն տարբեր հրատարակություններից, դրանց բազմաթիվ էջերում Չ-ը դրել է թղթի պատառիկներ, այդ ստեղծագործություններին նորից անդրադառնալու, թերևս նաև թարգմանելու նպատակով։

ՉՖ պահպանվում է Գյոթեի մի նկարը, որ Չ-ին նվիրել է Ավ. Իսահակյանը։