Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽԱՌՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

⁂ ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ, ԱՅՆ ՉԵՄ

(էջ 473)



Թվագրել է 1926. X. Երևան։ Տպվել է ԳԴ, 1928, № 3 (մարտ), էջ 13 և Կոմ, 1928, № 80։ Տպագրվում է ԳԴ-ից։

ԼԵՆԻՆՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ

(էջ 475)



Թվագրել է 1927. 17 III. Թիֆլիս. առաջին անգամ տպվել է Մտկչ 1927 մարտի 18-ի № 61-ում. (Մտկչ № 62-ում տպվել է վրիպակ. «Նախորդ համարում Ե. Չարենցի բանաստեղծության առաջին տողը՝ «Ելա մթեն այն...», պետք է լինի՝ «Ելած մթին այն...»)

Զետեղել ՝ 1927 թ. Թիֆլիսում հրատարակած «Պոեմների ժողովածու»-ում (էջ 11—12). տպագրվում է վերջինից։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Մտկչ 5 Այնպես զվարթ է ռիթմը կյանքի,

ՍԻՐԵԼԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖԵՈԴՈՐՈՎԻՉԻՆ

(էջ 478)



Թվագրել է 1927. III. 21. Թիֆլիս. տպվել է Մտկչ 1927 թ. մարտի 22-ի № 63-ում։ Տպագրվում է նույնից։

ՁԻՈԻ ՄՌՈԻԹ

(էջ 480)



Թվագրված չէ։ Տպվել է Մտկչ 1927 մայիսի 15-ի № 108-ում։ Տպագրվում է նույնից։

Բանաստեղծությունը գրել է ուղղիչ տնից դուրս գալուց հետո.
Չ-ը ուղղիչ տանն էր, երբ վախճանվեց նրա կինը՝ Արփենիկ Չարենցը, որ բանաստեղծության մեջ ակնարկվում է մի քանի անգամ (մանրամասնությունները տե՛ս Երկերի սույն հրատարակության V հատորում, «Երևանի ուղղիչ տնից» նոթագրության մեջ և ծանոթագրություններում)։