Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈՒՆՆԵՐ

(էջ 493)

«Երգ լվի մասին» — թարգմանություն է Գյոթեի «Ֆաուստ»-ից (1 մաս, Մեֆիստոֆելի երգը)։

Նախ տպվել է առաջին տարբերակը՝ ԳԴ, 1932, № 3, էջ 11։ Երկու տարբերակը միասին զետեղվել է Երկ. տպագրվում է վերջինից։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԴ

 1 Կար-չկար՝ վաղուց մի արքա՛ կար,
19 Կծում են նրանք ու խայթում
20 Եվ չեն խնայում ոչ մեկին։

«Մրրկահավի երգը», «Բազեի երգը», «Վալախական լեգենդ», «Աղջիկը և մահը», «Ստախոս Սարյակի և ճշմարտության սիրահար Փայտփորիկի մասին», «Խանը և նրա որդին», «Բալլադ Կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին», «Իմ թանկագին բարեկամ Լուիջի Ցապելլի-ին» — Թարգմանությունները անթվագիր են․ հավանաբար թարգմանել է 1934-ի առաջին կեսին։

Տպագրվում են 1934 թ. Պետհրատի հրատարակած «Մաքսիմ Գորկի. Բանաստեղծություններ և լեգենդներ, թարգմ․ Ե․ Չարենց» գրքից։ Գիրքը լույu Է տեսել «Խորհրդային գրողների համամիութենական համագումարին. ՀՍԽՀ Պետհրատ» նվիրումով։

«Իմ հանդիպումները Մաքսիմ Գորկու հետ» հուշերում Վ. Ալազանը գրում է. «1934 թվին, ՍՍՌՄ Սովետական գրողների առաջին համագումարի նախօրյակին, Հայաստանի պետհրատը և Գրողների միությունը շքեղ կերպով հրատարակեցին Մաքսիմ Գորկու բանաստեղծությունների, բալլադների և լեգենդների ժողովածուն, մեր մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի թարգմանությամբ ու խմբագրությամբ և Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի գեղարվեստական ձևավորումով և իլյուստրացիաներով։

Գրքի տիտղոսաթերթի վրա հայերեն և ռուսերեն լեզուներով տպագրված էր.

«Համամիութենական սովետական գրողների առաջին համագումարի պատգամավորներին» (ճիշտը վերը բերած նվիրումն Է — կազմ):

Սյունազարդ դահլիճի մուտքի մոտ մեր պատգամավորության տեխնիկական ապարատը մեկական օրինակ այդ գրքից նվիրում էր համագումարի պատգամավորներին։