Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո ձգվեցին բարակ թելեր
80 Դեպի քաղաքը այն հեռավոր —
Եվ սի՛րտը, սի՛րտը լցվեց ահով։—
Ներքևը — կյանքն է հիմա քրքջում.
Օ, եթե դառնա՜ր հանկարծ թռչուն,
Մի երկնասլաց թռչուն ջահել,
85 Կարող աչքերով շուրջը նայեր,
Պարզեր թևերը ու սլանար...
Բայց շղթայված է ժայռերին նա՛
Եվ քա՛ր է ինքը ու սիրտը — քար։—
Նա գուցե այստեղ մի քանի դար
90 Դեռ մնալու է այսպես չնչին,
Մինչև որ մի օր քամուց փլչի
Եվ դառնա զրույց ու հիշատակ։—
Եվ նա աչքերով իր միգապատ
Նայում է շուրջը, նայում ներքև,
95 Ուր գետն է երգում ահեղ երգեր,
Եվ ուր, կեցվածքով անսահման վեհ՝
Կանգնած է Մարդը այդ չուգունե...

Դա ո՞վ է, ի՞նչ է, ինչո՞ւ է նա
Ներքևում կեցել, որպես պահակ,
100 Եվ շուրջը, շուրջը նրա ահա
Եռում է կյանքը բյուրարեգակ։—
Դա ո՞վ է, ի՞նչ է արդյոք խոկում,
Եվ ի՞նչ հույզեր են նրա հոգում,
Եվ ի՞նչ մտքեր են արդյոք նստել
105 Նրա ճակատի խորշոմներին.
Նա ի՞նչ է ուզում այս ափերից
Եվ ինչո՛ւ է նա եկել այստեղ...

Մռայլ է վանքը։— Անհուն ահից
Կքվել, թեքվել է նա ավելի,