Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աճում է ահը։— Ձմեռային
Հին պալատից այս մի քիչ ներքև,
Ուր առյուծներն են այն ամեհի,
Որոնց պոետն է այն մեծ երգել
25 Երգով իր բարձր,— այնտեղ ահա
Թնդանոթներ են դրված մեկին,
Եվ, հրացանը ձեռքին պահած,
Թնդանոթներից մեկի կողքին
Ահա կանգնած է մի գունատ կին։
30 Երիտասարդ է։— Նրա դեմքին
Նստել է ահը։— Նրա բարակ
Մատներն հազիվ են պահում սառած
Ու ծանր կոթը հրացանի:
Ճնշում է ցուրտը։— Խոնավ քամին
35 Մինչև թոքերն է նրա մտնում,
Եվ նա նայում է ու թշնամուն,
Որ մոտենում է — նա չի գտնում։—
Աճում է ահը։—

Ինչու՞ է նա,

40 Գունատ այս կինը, կանգնած այստեղ.
Ինչու՞ է ահը այդպես նստել
Նրա նուրբ դեմքին ու աչքերին.
Այս անդառնալի րոպեներին
Այդ ո՞վ է նրան դրել այստեղ։—
45 Աճում է ահը։—

Թեկուզ անդին,

Իր կանգնած տեղից մի քիչ հեռու,
Ահա ցցված է Ալեքսանդրի
Ծանոթ հասակը,— իր սիրելու,
50 Իր մտերիմի՛, որին այնքան
Սիրում է ինքը, որ օրերով
Ահա կռվում է, որպես հերոս