Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՉԱՓԱԾՈ ՆՈՎԵԼՆԵՐ
«HOMO SAPIENS»
I



Տասերեք թվի ամառը, հունիսին,
Նայիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնըվեց տարեկան մի տղա:—
5 Վտիտ էր: Միջահասակ: Ուսերը նեղ։
Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ։
Հագին սև շապիկ սատինե՝
Խունացած, առնվազը երեք ամառ հագած։
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
10 Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ։
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի։
Նա դուրս եկավ տնից։ Կեսօր էր։
Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու։
15 Նա չէր սիրում հորը։
Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ։
Հայրը։— Հիշեց զայրացած։— Նա երեկ,
Երբ ինքը կես—գիշերին վերադարձավ տուն —
Գազազեց, ու համոզեց երկար։— Հետո պայման

դրեց՝