Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

110 Երբ դուրս եկավ կրկին մի քիչ հետո —
Արդեն այգին լցվել էր։— Դեմը նայեց —
Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով,
Իր երազած աղջիկը, իր դիցուհին,
Իր հանճարեղ Նվարդը․.. Նա մոտեցավ,
115 Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
Շլացնել նրան իր խոհերով պայծառ...
Բայց աղջիկը նրան չշոյեց,
Չվերցրեց անգամ նրա վարդը...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
120 Այդ պատանին հետո դարձավ պոետ,
Եվ գրեց այս նովելը, որ դուք կարդաք...