Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վշտանման ժպիտ մի աչքերում՝
55 Նայում է նա, նայում՝ հայացքն հառած.
— Ի՞նչ է,— ասում է.— չե՞ք մտաբերում
Տարիներում այն մութ իմ բարբառած
Շռնդալից երգերն ըմբոստության մասին։ —
Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ,
60 Պայքարելով այն սև բռնության դե՛մ,—
Եվ պարծանքո՛վ կասեմ, որ բարեկամ էի
Ես Հերցենի, պոետ Օգարևի հե՛տ.․.»։
— Ա՛,— զարմանում եմ ես, ճանաչելով նրան,
Պարզում թևերս, որ նրան գրկեմ.—
65 Նա ողջունում է ինձ ու հեռանում արագ —
Ամայի բակն է լոկ լռում իմ դեմ...

1929. 18 X. Լենինգրադ