Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի բարձր, պայծառ գաղափար, կամ խոհ։—
Նա չէ՛ր էլ կարող երևակայել
Դեռ երեկ, որ այս ածխադեմ մարդիկ
Կարող են երբեք լինել ընդունակ
125 Ինքնազոհության և հերոսության,—
Որ մարդիկ այդ մութ կարող են իրենց
Սրտերում կրել ոգևորության
Հուրը սրբազանի այն հուրը, որով
Դառնում է մարդը աստված ու հերոս...
130 Այո՛ — տարիներ շարունակ իրեն
Համոզել է նա, որ մարդիկ այդ մութ
Լոկ ուտելո՛ւ են ընդունակ, այո՛,—
Ուտելո՛ւ միայն և ծանր, դժվար,
Անմարդավայել, սև աշխատանքի,—
185 Բայց այսօր ահա, ընդամենը մի
Ժամվա ընթացքում, փլվում է հանկարծ
Իր տարիների ընթացքում կոփված,
Համոզմունքների շենքը անհողդողդ —
Եվ չի՛ հավատում իր աչքերին նա,
140 Դժվարությամբ է իր միտքը ահա
Ենթարկվում իր նոր, անհասկանալի
Զգացմունքների եռուն հորձանքին...
Եվ ո՞նց պատահեց ամբողջը... — Այնքա՜ն
Այնքա՜ն հասարակ ու զարմանաք,
145 Այո — հասարակ ու զարմանալի,
Ինչպես մեքենան այն հրաշագործ,—
Հաշվող մեքենան։—

...Առավոտ նրան

Եկան ասացին, որ երեկոյան
150 Հայտարարված է ընդհանուր ժողով,
Ուր սոցմրցության հարցն է դրվելու
Քննության... Այո՛։— Լսեց քմծիծաղ,