Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատվանդանի վրայից, պ. Մարուքեի ուղեղում Մազութի Համոն, գլխիվայր մի ցատկյուն պատարելով՝ Մազութի Համոն թռավ դեպի պատմության դասագիրքը... Նորից, ինչպես ամբողջ գիշերը, սահեցին դանդաղ, շարժվեցին մի վայրկյան նրա ուղեղում — գույնզգույն թղթադրամներ: Բայց, ի մեծ զարմանք իրա, սիրտը չպաղեց, չխոցվեց, չճմլվեցː « Եռունդա′» — դուրս թռավ, լսելի ձայնով, պ. Մարուքեի շրթունքներից. քարե մի ծանրություն սրտից ընկավ։ Արագացրեց քայլերը պ. Մարուքեն. պ. Մարուքեն գնաց տուն՝ քնելու։

Հետագայում, հիշելով այդ վայրկյանը, քթի տակ էր ժպտում էր իր այդ զարմանալի, համարյա մարգարեականտեսողական կարողության վրա պ. Մարուքեն. բայց հետագայում իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը այլ բանի էր վերագրում պ. Մարուքեն. — պ. Մարուքեի կարծիքով՝ իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը հետևանք էր ոչ թե ուղեղի բորբոքման, ինչպես կարող է մտածել միամիտ ընթերցողը, այլ, եթե միայն գեղարվեստական գրվածքում կարելի է այսպես արտահայտվել — քաղաքական հեռատեսության...

Արդեն սկսվել էր «կռիվը» ինչ֊որ անհայտ տեղերում. մի, երկու ամիս էր արդեն, ինչ սկսվել էր պատերազմը։ Վաղուց արդեն ծայր էին առել շշուկներ, որ շուտով, այսօր չէ — վաղը, ինչպես Տելեֆոն Սեթոն էր ասում՝ «ռուսը կռվի կը կանչե անօրենին»: Խոսում էր՝ արդեն ասում էր քաղաքային այգում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին. որ կա, արդեն «Կենտրոնում» ստացված են ստույգ տեղեկություններ, որ շուտով, շատ շուտով կռիվ