Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի խոշոր ուշադրության էր սկսում արժանանալ Կենտրոնաուղեղասարդի տեղական գլխավորաթելի — Համո Համբարձումովիչի — Մազութի Համոյի կողմից։

Եվ, այստեղ ևեթ հարկավոր է ասել, որ հենց այդ օրերից է, որ սկսեց սարն ի վեր բարձրանալ ընկ․ Վառոդյանր, հետագայում նայիրյան այդ քաղաքի կյանքում այնքան խոշոր դեր խաղացող ա՛յն ընկ․ Վառոդյանր, որը, վերջ ի վերջո, ոչ այլ ինչ էր, եթե ոչ խղճուկ մի վարժապետ, «նայիրյան մի բթամտության». — ինչպես ասում էր պ․ Մարուքեն։ Ինչո՞վ, ինչո՞վ նա Մազութի Համոյի աչքը մտավ— աստված ինքը գիտե, բայց փաստը մնում է փաստ, որ, այդ օրերից սկսած, նա ավելի խոշոր մասնակցություն ունեցավ քաղաքի անցուդարձում, քան ինքը Սերգե Կասպարիչը, բժիշկը — այդ երկրորդ, կամ, ավելի լավ է ասել — աջ ձեռքը Մազութի Համոյի։ Ես էլ չեմ խոսում Օսեփ Նարիմանովի — Համո Համբարձումովիչի ձախ ձեռքի մասին, որը կամաց-կամաց, դեպքերի զարգացման ընթացքում, համարյա թե կորցրեց իր ամբողջ նշանակությունը։ Այս հանգամանքն ավելի զարմանալի կթվա, եթե ասեմ, որ նախքան այդ, ինչպես Սերգե Կասպարիչը, այնպես էլ Օսեփ Նարիմանովը «Կենտրոնից» նշանակված անդամներ էին Տեղական Կոմիտեում, որի նախագահն էր, ինչպես արդեն գիտենք, և մինչև վերջը մնաց — Մազութի Համոն: Սա նշանակում է, որ, ինչպես բժիշկը, այնպես էլ հաշտարար դատավորը, երկուսն էլ Մազութի Համոյի հետ հավասարապես, ենթակա էին Կենտրոնասարղի անմիջական, այո՛, տատանումներին՝ ուղեղա-հրանանզներին. իսկ ընկ, Վաոոդյա՞նը…