Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, և դեմքը հանկարծակիի եկավ — Արամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց։ «Դուք... ինչի՞ մասին էք ուզում խոսել» — հարցրեց, ոտքի կանգնելով, ընկ․ Վառոդյանը։ —-«Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին» — պատասխանեց Դարայանը․ — «կարելի՞ է»:— Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ․ Վառոդյանր։ Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին։ «Խնդրեմ» — ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով. —«Միայն թե կարճ»: Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին։ Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը․ «— Ո՞վ է այս լուսնից ընկածը» — ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի։ «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածաարյանին» — ասաց Դարայանը. — «Չէ՞ր կարող արդյոք պ. Ասավածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տված ամենաբարձր ինստանցիաներից», և, եթե այդպիսին, այսինքն գրությունը կա՝ ինչպե՞ս են ձևակերպված այդ խոստումները — բարացի...»:

Ինչպես քարը, այո՛, 3 սարից գլորվելով և րնկնելով գետը՝ առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն և ընդհանուր ցասում՝ — այդպես էլ Կարո Դարայանի անտեղի աըդ հարցը, սրահի