Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զրկվելով՝ զրկվել էր նաև վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատյանը։ Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը, և, հարկավոր է ասեք, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլր դեպի նա առաջ։ Այնպես որ, թող ամենևին զարմանալի չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամր 11֊ին, դուրս եկան Կարո Դարայանը և պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» և, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից—«Անուշնե՛ր» — հեգնախառն ասաց վարսավիր Վասիլր պ. Ծարուրեին— և դա ծա՛ղր էր, ծա՛ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին։ Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց:

Դառնության, այո , դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի և, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած Հրաշքի նման դեմ ելավ նրանց... երևակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, այն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը և «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»: Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ Նշանը, խայտառակ