Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խաչագողը» մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ․ Վառոդյանը։ Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաև այն կարծիքներր, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետևանք լինելով տեր Հուսիկ քահանաԽաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաև նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր—վաղը, միևնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգնարկանի Շենքի կողմից. այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նայիրցիներ, գերադասել էին «նայիրյան շտաբը»: — Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, դրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»:

«Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,–ընկ․ Վառոդյանը և Մազութի Համոն։ Եվ, թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց և այնպես բա¬վականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո՛ ամբողջ քաղաքը. պիտի գար երկու-երեք օրից նայիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նայիրյան աոաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նայիրյան առաջին խումբը մոտակա օրերում։ 
Եվ ահա—«Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, Գեներալ Ալոշի և —երևակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝